Շաթիրյանը պատգամավորի հարցն ինտրիգային համարեց
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածու Էդգար Շաթիրյանից պատգամավոր Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց, եթե այս նոր ստեղծվող հանձնաժողովը ձախողի, ո՞վ է կրելու քաղաքական պատասխանատվությունը։
Թեկնածուն պատատասխանեց, թե իր հարցում Բաբաջանյանն ակնարկում է, որ հանձնաժողովի ձևավորման գործընթացում պետք է դրվեր մրցութային խորհրդի գաղափարը. «Զուգահեռաբար կարող եմ ասել, որ անգմա յաս պայմաններում, եթե ձևավորվեր մրցութային խորհուրդ, միանշանակ չի կարելի պնդել, թե գործընթացն ընդհանրապես ապաքաղաքականացված էր լինելու։ Բոլոր դեպքերում իրողությունն այն է, որ այս հանձնաժողովն ինքնավար մարմին է, հետևաբար դրա անդամներին նշանակում է քաղաքական մարմինը՝ ԱԺ-ն»։
Հնարավոր ձախողման հետ կապված՝ Շաթիրյանը նշեց. «Աստված մի արասցե նման բան լինի, ես այս հնաձնաժողովի գործունեության շրջանակում պատկերացնում եմ սերտ համագործակցություն քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս պետք է այս հանձնաժողովի անդամներին զերծ պահել կոռուպցիայից, ի՞նչ մեխանիզմներով։
Թեկնածուն հարցը հետաքրքիր ու ինտրիգային հարց համարեց։
«Սրա հիմքում առաջինը մարդկային և մասնագիտական գործոններն են, եթե մարդու մեջ չկա, սա արդեն իսկ խթան է իր հետագա գործունեության համար։ Հանձնաժողովն ունենալու է ինքնավար մարմնի կարգավիճակ, այս առումով պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքով հանձնաժողովի անդամների համար սահմանված են բավական բարձր գործակիցներ, սա ևս կարող է կոռուպցիան կանխարգելող խթան հանդիսանալ»,- պատասխանեց Շաթիրյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ես շատ մեծ հույսեր եմ կապում կանխիկի շրջանառության կարգավորման հետ. թեկնածու
- Կոռուպցիան չի կարող արմատախիլ արվել, քանի դեռ կան հաճույքով կաշառք տվողներ. Լիլիթ Ալեքսանյան
- ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը
- ԱԺ-ն ներկայացրել է Կոռուպցիայի հանձնաժողովի անդամների թեկնածուներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին