Լաշա Թալախաձեն միանգամից 3 ոսկե մեդալ է նվաճել
Աշխարհի լավագույն ծանրորդ Լաշա Թալահաձեն Թուրքիայում Նաիմ Սուլեյմանօղլուի (աշխարհի եռակի չեմպիոն) անվամբ միջազգային մրցաշարում նվաճել է երեք ոսկե մեդալ: Այս մասին հայտնում է apsny.ge-ն։
Թալախաձեն դարձավ լավագույնը բոլոր դասակարգերում ՝ պոկում, հրում և երկամարտ ՝ ընդհանուր առմամբ բարձրացնելով 208/242/450 կգ:
Աղբյուրը նշում է, որ 23 երկրների ներկայացուցիչների հետ ուսումնամարզական հավաքի ժամանակ Լաշա Թալախաձեն դարձավ բացարձակ չեմպիոն:
Այս մրցույթում արտոնագրային միավորներ են շնորհվել Տոկիոյի 2020-ին անցկացվող Օլիմպիական խաղերին մասնակցելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա