Բողոքի ցույցեր՝ Իրանում, կան զոհեր
Թեհրանում և Իրանի այլ քաղաքներում, բենզինի գնի բարձրացման պատճառով արդեն մի քանի օր է բողոքի ցույցեր են ընթանում։ 112.ua-ն՝ հղում անելով Al-Hadath հեռուստաընկերությանը, նշում է, որ բողոքի ակցիաների ժամանակ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև:
Ընդհանուր առմամբ, ըստ աղբյուրի, վերջին երկու օրերին ցուցարարների հետ ոստիկանության բախումների հետևանքով Իրանի տարբեր քաղաքներում զոհվել է 25 մարդ։
Իրանի իշխանությունները դեռ ոչ մի պաշտոնական մեկնաբանություն չեն տվել։
Նշվում է նաև, որ ցույցերի պատճառով անջատել են ինտերնետն ու բջջային կապը։
Իրանի կառավարությունը նոյեմբերի 15-ից բենզինի մանրածախ վաճառքների քվոտաներ Է սահմանել, ինչպես նաև բարձրացրել է դրա գինը: Քվոտայի շրջանակում 1 լիտր բենզինի արժեքն աճել է 50 տոկոսով։ Այսինքն՝ մեկ լիտր բենզինը 10 հազար ռիալից (մոտ 9 ցենտ) կդառնա 15 հազար ռիալ (15 ցենտ): Կառավարության որոշմամբ, այս գնով հնարավոր կլինի գնել ամսական միայն 60 լիտր: Նրանք, ովքեր ցանկանում են ավելի շատ բենզին գնել, ապա պետք է վճարեն ավելի թանկ: Այսինքն՝ քվոտայից դուրս, լիտրն ավելի թանկ արժե՝ 1 լիտրի դիմաց 30 հազար ռիա։