Աշխարհի ամենալուսանկարված գրախանութը հայտնվել է ջրի ճիրաններում
Աշխարհի ամենալուսանկարված գրախանութը՝ Վենետիկի Libreria Acqua Alta-ն, հայտնվել է ջրի ճիրաններում, սակայն, չնայած աղետալի վիճակին, աշխատում է, մասամբ, այն կամավորների շնորհիվ, ովքեր անտարբեր չեն իրավիճակի համար և օգնում են սեփականատիրոջը:
Acqua Alta գրախանութը Վենետիկի ամենատարածված տուրիստական երթուղիներից հեռու է, բայց միևնույն ժամանակ գտնվում է Վենետիկի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկի՝ Սանտա Մարիա Ֆորմոսա եկեղեցու կողքին:
Այս խանութի առանձնահատկությունը, այնուամենայնիվ, ոչ թե տեղակայման վայրն է, այլ թե ինչպես է սեփականատերը՝ Լուիջի Ֆրիցոն ստեղծել այն։
Հաշվի առնելով այն, որ ջուրը հաճախ ներթափանցում է խանութ. երբ ջրի մակարդակը գերազանցում է 110 սմ-ը, գրախանութը հագեցած է մի շարք իրերով, որոնք կարող են լողալ՝ գոնդոլա, օգտագործված նավակ և նույնիսկ վաննա: Գրախանութում առկա է գրեթե ցանկացած ժանրի գրքեր։ Զբոսաշրջիկներին գրավում է Վենետիկի մասին գրքերը։ Որոշ հնացած գրքեր օգտագործվում են որպես աստիճաններ, որոնց վրա բարձրանում են այցելուները՝ շուրջը և հարակից ջրանցքը նայելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին