«Տարիուկես առաջ դուք էլ մեր կարգավիճակին դասախոս էիք»
Դասախոսները, մտավորականները հանդիպում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Հիշեցնենք, որ դասախոսները դժգոհ են ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծից, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու:
Դասախոսները ներկայացրեցին իրենց առաջարկները: Մասնավորապես ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանն ասաց, որ մինչև օրենքի նախագծի ընդունումն արդեն ԶԼՄ-ներով հստակ քարոզվում է այն գաղափարը, որ ինժեներներն, այսինքն բուհում սովորող ապագա ինժեներին բնավ պետք չէ ուսուցանել հայերեն, հայերենի դասվանդումն անհարկի ծանրաբեռնում է ուսանողներին ավելորդ ժամանակով, դպրոցում ստացած գիտելիքը բավարար է լավ տեխնոկրատ լինելու համար:
«Այսօրինակ քարոզչության ճնշող պայմաններում վտանգները բացառելու միակ ողջամիտ ճանապարհը, մեր կարծիքով, մնում է այն, որ նոր օրենքում վերստին ամրագրվի Հայց լեզվի ուսուցման պարտադիր լինելու հանգամանքը»,- ասաց նա:
ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը նշեց, որ իրենք բարիկադի երկու կողերում կանգնած մարդիկ չեն:
«Ի վերջո բոլորի նպատակը պետք է լինի լավ կրթական, գիտական համակարգ ունենալը, երեխաների համար նորմալ միջավայր ստեղծելը, ոչ թե, վերջին հաշվով, այսօր ով է նախարար, ով է ռեկտոր, ով սովորական դասախոս: Տարիուկես առաջ դուք էլ մեր կարգավիճակին դասախոս էիք, և այստեղ ավելի շատ պետք է կոլեգիալ, բարեկամական մթնոլորտն իշխի, քան դիրքավորումը»,- ասաց Ա. Մովսիսյանը:
Նա նշեց, որ իրենց մտահոգում է այն, որ ամբողջ 42 էջանոց նախագծում ընդամենը 11 տող է հատկացված Գիտությունների ազգային ակադեմիային, ամենակենսական նշանակություն ոլորտներից կրթությունն ու գիտությունը մեկտեղվել են մի տեղ, որոնք հեչ մեկտեղելի չեն:
«Գիտությունների ազգային ակադեմիան ընդամենը 11 տողի արժանի բա՞ն է»,- հարցադրում արեց Ա. Մովսիսյանը:
Ներկաները լրացրեցին՝ «այնտեղ փակելու մասին է»:
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասաց, որ դպրոցն ավարտած շրջանավարտն, որն այսօր զինվոր է, «բոբիկ է գիտելիքից», փաստ է, որ ավագ դպրոցը որ չի կայացել:
«Բաներ կան, որ պետք է պարտադրել: Համոզված եմ, որ եթե օրենքի նախագծի այդ կետը մնաց, պարտադրանքը հանվեց, Հայոց պատմությունն ու Հայոց լեզուն բոլոր ֆակուլտետներից դուրս են գալու»,- ընդգծեց նա:
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար. Որևէ մեկին չեմ ճնշելու
- ԵՊՀ դոցենտը շնորհակալություն հայտնեց ուսանողներին (լրացված)
- «Զարմանալի է, որ առաջին հերթին կացինն իջավ հայագիտական առարկաների վրա»
- Արտակ Մովսիսյան. Սենց բան խորհրդային կարգերի ժամանակ էլ չի եղել
- ԵՊՀ դասախոս. Ձեռքներդ հեռու հայոց լեզվից ու հայ գիտնականից
- ԵՊՀ երկու ֆակուլտետի դասախոսները գործադուլ են անում (լրացված է)
- Ուսանողների դասադուլը խուճապ է առաջացրել ԵՊՀ-ում. «Հրապարակ»
- ԵՊՀ ուսանողները վերսկսել են դասադուլը
- ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար. Արժե բուհերում անցնել «Հայոց լեզու և գրականություն» ու «Հայոց պատմություն»
- ԵՊՀ դոցենտ. Ստացվում է, որ մենք այլևս ոչ մեկի պետք չենք
- «Զարմանալիորեն առեղծվածային մարդ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան