400 երիտասարդներ ՀՀ-ից և Արցախից Երիտասարդության և ուսանողության տոները նշեցին «Հաղթանակած» նախաձեռնության հետ
Նոյեմբերի 17-ին «Հաղթանակած» նախաձեռնությունը Երիտասարդության համաշխարհային և ուսանողության միջազգային տոներին նվիրված միջոցառումների շարքի շրջանակներում իրականացրեց «Հաղթանակած ուղի» խորագիրը կրող համահայկական երիտասարդական համաժողովը: Համաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան լսելու հաղթանակած ուղի անցած հաջողակ մարդկանց պատմություններ, ովքեր կիսվեցին իրենց հմտություններով և փորձառությամբ:
Համաժողվի ընթացքում ծավալվեցին քննարկումներ` տնտեսության, արտաքին քաղաքականության, կրթության, մշակույթի և անվտանգության թեմաներով, որոնց միջոցով վեր հանվեցին Հայաստանի, Արցախի և Սփուռքի տվյալ ոլորտներում առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ճանապարհները: Որոշ խմբերում գնահատվեց երիտասարդների ունեցած ներազդեցությունը և այդ ներազդեցության արդունավետության բարձրացման ուղիները: Վերջում բոլոր խմբերի քննարկումները ամփոփվեցին մեկ ընդհանուր ելույթով:
Շուրջ 400 երիտասարդներ Հայաստանից և Արցախից Երիտասարդության և ուսանողության տոները նշեցին «Հաղթանակած» նախաձեռնության հետ միասին։
Մարզերում իրականացրած համերգներից հետո այս անգամ արդեն Երևան քաղաքում համերգային ծրագրով հանդես եկան «Արցախի ձայները» և «Հաղթանակած» նախաձեռնության անդամները։
Երեկոյի վերջում ներկաների ուրախ տրամադրությունն ապահովեց DJ Noro-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան