«Դժվա՞ր է ուղիղ ժամը 10-ին լինել նիստերի դահլիճում». ԱԺ նախագահը՝ պատգամավորներին
Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստերի աշխատանքը։ Այսօր կքննարկվեն և քվեարկության կդրվեն նախորդ շաբաթ ավարտին չհասցված օրենքի նախագծերը։
Քվեարկության դրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հարկային օրենսգրքում լրացում լատարելու մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Օրինագիծն ընդունվեց 73 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամ։
Քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դիմելով պատգամավորներին՝ ասաց. «Ես չեմ հասկանում՝ դժվա՞ր է ուղիղ ժամը 10-ին լինել նիստերի դահլիճում»։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի