Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի փաստաբանը նամակ է գրել Մակրոնին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանը նամակ է գրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
«Ես գրեցի այդ նամակը՝ չսպասելով պատասխանի։ Գաղտնիք չէ, որ վերջին մեկ տարում ես այդ գործի մասին զեկուցում եմ Ֆրանսիայի ու միջազգային որոշ կառույցների»,-ասաց Թորոսյանը Երևանում լրագրողների հետ հանդիպմանը։
Մակրոնին ուղղված նամակում նա ներկայացրել է մեկ տարվա ընթացքում դատավարությունը, գլխավոր կետերն ու ներկայացրել առաջարկներ։
«Մեկ ամիս չանցած՝ մի քանի օր առաջ նախագահ Մակրոնից պատասխան ստացա, ու ասվում է՝ վստահ եղեք, որ Ֆրանսիան հետևում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը»,-ասաց փաստաբանը՝ հետաքրքրական համարելով Ֆրանսիայի նախագահի կողմից իրեն գրավոր պատասխանելը։
Նա շեշտեց, որ Ֆրանսիայի նախագահի գրասենյակում գիտեին, որ նամակի մասին հրապարակվելու է։
Հարակից հրապարակումներ`
- Սևակ Թորոսյան. Դատավորը պետք է հիշի, ինքը պատերազմում զինվոր է
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է արդարադատության նախարարին՝ դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով
- Գործի ամբողջական քննություն կատարված չէ և դա դատախազության մեղքն է. Ռ.Քոչարյանի փաստաբան
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազին
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել
- Ստորագրահավաք Գորիսում՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի
- Արամ Օրբելյան. Մենք չենք ասում՝ նրանք կալանավորվեն, ասում ենք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը պետք է վերացվի
- Քոչարյանի փաստաբան. Դատարանը վարվել է «Կիկոսի մահը» հեքիաթի հերոսների պես
- Ռոբերտ Քոչարյան. Երկրի պաշտպանական բյուջեի սառեցումը չափազանց կասկածելի է
- Լևոն Քոչարյան. Հերթական ապօրինի որոշումն է
- Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանավորված
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին