Gallup. Հայաստանն ամենաանվտանգ երկրների ցանկում է՝ Շվեյցարիայի ու Ֆինլանդիայի միջև
Gallup-ը հրապարակել է «Համաշխարհային օրենք և կարգ» 2019 թվականի զեկույցը, որում ներկայացվում են, թե տարվա ընթացքում որ երկրներն ինչ առաջընթաց կատարել՝ համապատասխանելու ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակին՝ ունենալու «արդար, խաղաղ և ներառական հասարակություններ»:
Զեկույցում Հաաստանը հայտնվել է ամենաանվտանգ երկրների տասնյակում՝ զբաղեցնելով 7-րդ տեղն ու հայտնվելով Շվեյցարիայի ու Ֆինլանդիայի միջև։ Հայաստանում հարցին, թե անվտանգ է իրեն զգում, այո է պատասխանել 89 տոկոսը։
Ամենաանվտանգ երկրների առաջին եռյակում են Սինգապուրը, Նորվեգիան ու Արաբական Միացյալ Էմիրությունները։
2018-ին աֆղանցիների ընդամենը 13% -ն է ասել, որ իրենք իրենց ապահով են զգում, դրանով իսկ հայտնվելով անվտանգ երկրների շարքի ամենավերջին տեղում։ Աղյուսակի վերջին եռյակում են Աֆղանստանը, Վենեսուելան ու Հարավային Աֆրիկան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան