Թուրքիան ե՞րբ պատրաստ կլինի շահագործել S-400-ները
Ռուսաստանի կողմից Թուրքիային մատակարարված S-400 զենիթահրթիռային համակարգերը կսկսեն գործարկվել 2020թ.-ի գարնանը։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Վերջինս նշել է, որ մինչև 2019թ.-ի ավարտը նախատեսվում է վերջացնել թուրք մասնագետների վերապատրաստման աշխատանքները։
Ռուսաստանը պատրաստ է 5-րդ սերնդի ազգային կործանիչ ստեղծելու գործում տեխնոլոգիական աջակցություն ցուցաբերել Թուրքիային:
Մոտ երկու տարի առաջ Թուրքիայի և Ռուսատսանի միջև կնքված մոտ 2,5 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական գործարքի իրագործումն ուղեկցվում է սկանդալներով: ՆԱՏՕ-ի անդամ երկրները պնդում են, որ ռուսներից զենք գնելով՝ Անկարան անարգանք է հասցրել իրենց ռազմական դաշինքին: Ի պատասխան Թուրքիայի իշխանություններն էլ հայատարել են, որ այդ գործարքը վերանայման ենթակա չէ ու չեն պատրաստվում հրաժարվել ռուսական սպառազինությունից: