Գլխավոր ռազմական տեսչի տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կամո Քոչունցն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնից:
Որոշման մեջ ասված է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Կամո Քոչունցին ազատել գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալի պաշտոնից»։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ գլխավոր ռազմական տեսչի տեղակալի պաշտոնից ազատվել է նաև Վաչագան Ներսեսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին