Ավետիք Էլոյանը պատրաստվում է դատի տալ Սարհատ Պետրոսյանին. Տիգրան Ավինյան
«Ավետիք Էլոյանը պատրաստվում է դատարան դիմել Սարհատ Պետրոսյանի հայտարարության առնչությամբ»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Հիշեցնենք, որ կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը հայտարարել էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին տեղեկացրել է կոռումպացվածության հասնող թայֆայականության մասին։
«Ավինյանի խորհրդական, քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Ավետիք Էլոյանը, որը Հայաստանում երբևիցե գործունեություն չի ունեցել, այսօր խոշորագույն նախագծային ընկերության սեփականատեր է և համակարգում է հսկայական ծավալի ներդրումային ծրագրեր»,- նշել էր Պետրոսյանը։
Ավինյանն ասաց՝ խիստ կասկածում է, որ Սարհատ Պետրոսյանի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը։
Անդրադառնալով Պետրոսյանի նշած՝ «թայֆայականության հասած կոռումպացվածությանը»՝ Ավինյանն ասաց, որ այդպես էլ չի հասկացել, թե ինչ նկատի ուներ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան