Սևակ Թորոսյան. Դատավորը պետք է հիշի, ինքը պատերազմում զինվոր է
Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված շատ մեծ խնդիրներ կան։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանը։
«Մեկ անձի կամքով է իրականացվում Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը։ Նա քաղաքական անձնավորություն է, դատավոր չէ։ Նա վարչապետն է։ Նրա կամքից է կախված բոլոր այս դատավարությունները»,-ասաց նա։
Փաստաբանի խոսքով, բոլոր այն դատավորները, որոնք կփորձեն անկախ քննություն իրականացնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ու կկայացնեն այնպիսի որոշում, որը չի համապատասխանի վարչապետի ցանկությանը, իրենց մտքում գիտեն, որ իրենց հետ երեք բան է լինելու՝ խուզարկություն, քրեական գործի հարուցում և հեռացում։
«Ես դատավոր լինեի, հենց այսպես կմտածեի։ Հիմա Հայաստանում դատավորներն աղոթում են, որ նման մեծ գործերով չզբաղվեն։ Փոքր գործերով ազատություն կա, լավ բաներ լսել եմ, բայց նման նուրբ խնդիրները, երբ վարչապետի երևակայած թշնամուն է խոսքը վերաբերում, աղոթում են, որ նման գործերով չզբաղվեն։ Մեծ քաջություն է պետք, որ դատավորն ասի՝ չէ, կալանավորումն արդար չէ»,-ասաց Թորոսյանը։
Իրավաբանն ստեղծված իրավիճակում խնդրի լուծումը տեսնում է դատավորների կողմից «պատերազմի» սկսումը։
«Սա միակ միջոցն է, վստահ եմ, որ անկախ դատավորներ լինեն։ 250-300 դատավորներ կան, մի քանիսն են անկախ, և պատմության մեջ նրանց անունն են հիշելու, ինչպես նաև ստրուկ դատավորների անունները, որոնք իրենց գործը ստանձնել են՝ չհիշելով, որ սա պատերազմ է, և դատավորը զինվոր է։ Դատավորը եթե չանկախանա, ապա ես այստեղ ապագա չեմ տեսնում»,-նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է արդարադատության նախարարին՝ դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով
- Գործի ամբողջական քննություն կատարված չէ և դա դատախազության մեղքն է. Ռ.Քոչարյանի փաստաբան
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազին
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել
- Արամ Օրբելյան. Մենք չենք ասում՝ նրանք կալանավորվեն, ասում ենք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը պետք է վերացվի
- Քոչարյանի փաստաբան. Դատարանը վարվել է «Կիկոսի մահը» հեքիաթի հերոսների պես
- Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանավորված
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան