Դուք ազգակցական կապ ունե՞ք Նիկոլ Փաշինյանի հետ. հարց Արամայիս Փաշինյանին
Բարձրագույն դատական խորհուրդը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Արամայիս Փաշինյանի թեկնածությունը:
ԱԺ-ում հանձնաժողովի անդամների հարցի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը թեկնածուին հարց ուղղեց. «Դուք ազգակցական կապ ունե՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանի հետ»։
«Անձամբ չեմ ճանաչում վարչապետին և Սիփան Փաշինյանին։ Երբևէ չեմ հանդիպել, չեմ զրուցել, որևէ խոսակցություն չեմ ունեցել ոչ անձամբ, ոչ միջնորդավորված, ավելին ասեմ՝ երբևէ նույն սենյակում չենք գտնվել, ազգակցական կապ չունեմ։ Համենայն դեպս ինձ հայտնի ազգակցական կապ չկա»,- պատասխանեց Արամայիս Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մեր գերդաստանում բացի ինձնից որևէ պաշտոնատար անձ չկա. Նարեկ Համբարձումյան
- Կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն. Հայկուհի Հարությունյան
- Շաթիրյանը պատգամավորի հարցն ինտրիգային համարեց
- Հայտարարագրման ենթակա թանկարժեք գույքի գումարային շեմը չափազանց բարձր է. Էդգար Շաթիրյան
- Ես շատ մեծ հույսեր եմ կապում կանխիկի շրջանառության կարգավորման հետ. թեկնածու
- Կոռուպցիան չի կարող արմատախիլ արվել, քանի դեռ կան հաճույքով կաշառք տվողներ. Լիլիթ Ալեքսանյան
- ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը
- ԱԺ-ն ներկայացրել է Կոռուպցիայի հանձնաժողովի անդամների թեկնածուներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին