Բերեզովսկին hավաքականի հետ չի մեկնել Իտալիա
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին չի կարողացել թիմի հետ մեկնել Իտալիա անձնական խնդիրների պատճառով: Նա ՀՖՖ պաշտոնական կայքի միջոցով պարզաբանել է իրավիճակը և հաջողություն մաղթել հավաքականին առաջիկա խաղում:
«Հունաստանի հավաքականի հետ խաղից հետո ստիպված եղա շտապ կերպով մեկնել Ռուսաստան. որդիս առողջական որոշակի խնդիրներ ունի, և ես անպայման պետք է նրա կողքին լինեի: Հենց այդ պատճառով չկարողացա հավաքականի հետ մեկնել Իտալիա, ինչի համար շատ ցավում եմ:
Այդուհանդերձ, վերջին օրերին բազմաթիվ զանգեր և նամակներ ստացա, մեկնաբանություններ կարդացի, որոնցում նշվում էր, թե իմ՝ հավաքականի հետ չմեկնելու պատճառը նոր մարզչական շտաբի հետ որոշակի անհամաձայնությունը կամ կոնֆլիկտն է: Այդ կապակցությամբ ուզում եմ նշել, որ ինչպես անձնական, այնպես էլ գործնական շատ լավ հարաբերությունների մեջ եմ Աբրահամ Խաշմանյանի և մարզչական շտաբի մյուս անդամների հետ: Ինձ շատ է դուր գալիս Աբրահամ Խաշմանյանի աշխատելաոճը: Հետագայում ևս մեծ սիրով կաշխատեմ ազգային հավաքականի մարզչական շտաբում: Ափսոսում եմ, որ այժմ տղաների կողքին չեմ և հաջողություն եմ մաղթում Իտալիայի հավաքականի հետ խաղում»,- ասել է նա:
Այսօր Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 10-րդ տուրի հանդիպումը՝ հյուրընկալվելով Իտալիայի հավաքականին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան