Հայտարարագրման ենթակա թանկարժեք գույքի գումարային շեմը չափազանց բարձր է. Էդգար Շաթիրյան
«Իմ քայլը» խմբակցությունը Կոռուպցայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը։
Էդգար Շաթիրյանը կարևորեց հանձնաժողովի՝ գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերի վերլուծության գործառույթը՝ ապօրինի հարստանալու ռիսկերի վերհանման կտրվածքով:
«Առ այս պահն Էթիկայի հանձնաժողովն այդ ուղղությամբ հայտարարագրերի վերլուծություն չի իրականացրել: Ինչու եմ սա կարևորում, քանի որ 2017 թ-ի հուլիսի 1-ից երբ ուժի մեջ մտան «Հանրային ծառայությունների մասին» օրենքում լրացումներն ու փոփոխությունները, սակայն գույքի և եկամուտների հայտարարագրերի՝ օրենքով սահմանված բովանդակությունը համահունչ չէ ապօրինի հարստանալու դիսպոզիցիային»,- ընդգծեց նա։
Ըստ Էդգար Շաթիրյանի, ներկայումս հայտարարագրման ենթակա է բացառապես անձին՝ սեփականության իրավունքով պատկանող գույքի վերաբերյալ տվյալները, չափազանց բարձր է նաև հայտարարագրման ենթակա թանկարժեք գույքի գումարային շեմը՝ 8 մլն դրամ։ Բացի այդ, գործնականում դժվար վերահսկելի են կանխիկի հոսքին վերաբերող համապատասխան գործընթացները, չկա նաև հստակ տարանջատում՝ կանխիկ և անկանխիկ դրամական միջոցների միջև, բացի այդ, դասական իմաստով բացակայում է պարտավորությունների հայտարարագրման համակարգը։
Թեկնածուն նաև նշեց, որ լուրջ խնդիր է ծախսերի հայտարարագրման համակարգի բացակայությունը։
«Որոշ կապիտալ ծախսեր այսօր էլ են հայտարարագրվում, օրինակ՝ գույքի ձեռքբերման վերաբերյալ համապատասխան տվյալները, բայց չունենք ծախսերի հայտարարագրման համակարգ, ինչպես նաև՝ օրենսդրի կողմից սահմանված նվազագույն շեմ, թե ինչ խումբ ծախսեր են ենթակա հայտարարագրման»,- ընդգծեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ես շատ մեծ հույսեր եմ կապում կանխիկի շրջանառության կարգավորման հետ. թեկնածու
- Կոռուպցիան չի կարող արմատախիլ արվել, քանի դեռ կան հաճույքով կաշառք տվողներ. Լիլիթ Ալեքսանյան
- ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը
- ԱԺ-ն ներկայացրել է Կոռուպցիայի հանձնաժողովի անդամների թեկնածուներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին