Իրանում մեկ օրով անջատվել է ինտերնետը
Իրանի իշխանությունները կարգադրել են ամբողջ երկրի տարածքում 24 ժամով սահմանափակել ինտերնետի հասանելիությունը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ այս մասին գրել է ISNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի տեղեկատվության նախարարության աղբյուրին։
Նշվում է, որ այդ նախաձեռնության հեղինակն է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը։ Ինտերնետի անջատման պատճառը չի նշվում։
Նոյեմբերի 16-ին Իրանում ուժի մեջ է մտել կառավարական կարգադրությունը երկու անգամ բենզի գնի բարձրացման վերաբերյալ։ Դրանից հետո իրանական մի շարք քաղաքներում անցկացվել են բողոքի ակցիաներ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան