Ես շատ մեծ հույսեր եմ կապում կանխիկի շրջանառության կարգավորման հետ. թեկնածու
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում Կառավարության կողմից առաջադրված թեկնածու Լիլիթ Ալեքսանյանից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հետաքրքրվեց հայտարարատու սուբյեկտների շրջանակի ընդլայնումից։
«Կխնդրեի Ձեր տեսակետը՝ ընտանիքի անդամների կազմի ընդլայնման կամ նեղացման հետ կապված, որ մոդելն եք ավելի ընդունելի համարում՝ հնարավոր շահերի բախման բացառման առումով»,- հարցրեց պատգամավորը։
Ի պատասխան՝ թեկնածուն նշեց, ոչ հայտարարագրման գործընթացում կարևոր են ոչ միայն ընտանիքի անդամները, այլև փոխկապակցված անձինք. «Մենք ունենք պրակտիկա, երբ տարբեր բիզնեսներ գրանցվում են ընտանիքից դուրս անձանց անուններով»։
«Բավականին օտարերկրյա կապիտալ դուրս է բերվում երկրից, որի մասին պաշտոնական վիճակագրությունն է ապացուցում։ Ձեր դիտարկումները ո՞րն է, ինչպես կատավրում այդ դուրսբերման գոչծընթացը »,- դիմելով թեկնածուին՝ հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Թեկնածուն նշեց, որ խորացված ուսումնասիրություններ չունի արտահոսքի հետ կապված, բայց այդ արտահոսքը, բնականաբար, ֆինանսական հաստատությունների միջոցով է կատարվում։
«Գուցե և ֆինանսական հաստատությունները չունեն այդ վերահսկողական մեխանիզմները, որպեսզի նախ բացահայտեն այդ մեծ արտահոսքը, ինչպես նաև՝ կանխեն։ Պետք է դիտարկել ինչ որ վերահսկողական մեխանիզմ, այս պահին ավելի կոնկրետ առաջարկ չեմ կարող հնչեցնել»,- պատասխանեց Ալեքսանյանը։
Պատգամավորը հետաքրքրվեց նաև ստվերային տնտեսությունից, «սև և սպիտակ» հաշվապահությունից։
«Կարծում եմ մենք այստեղ որոշակի փոփոխություն ունեցել ենք, բայց դա այն արդյունքը չէ, որին մենք ձգտել ենք։ Այստեղ կարգավորում կա կանխիկի շրջանառության հետ, կանխիկ եղանակների սահմանափակման հետ կապված, և ես շատ մեծ հույսեր եմ կապում այդ կարգավորման հետ։ Ստվերային տնտեսաության հիմքում միշտ հենց ընկած է կանխիկ դրամի շրջանառությունը, որն անվերահհսկելի է որևիցե կառույցի կողմից»,- ասաց թեկնածուն։
Հարակից հրապարակումներ`
- Կոռուպցիան չի կարող արմատախիլ արվել, քանի դեռ կան հաճույքով կաշառք տվողներ. Լիլիթ Ալեքսանյան
- ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը
- ԱԺ-ն ներկայացրել է Կոռուպցիայի հանձնաժողովի անդամների թեկնածուներին
- ԼՀԿ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու է առաջադրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան