Ն. Սարգսյան. Փակում են գիշերօթիկը, երեխաներին տուն ուղարկում, տալիս 77-ամյա խնամքի կարիք ունեցող կնոջ խնամակալությանը
Նոր Հաճնում նոյեմբերի 16-ին շմոլ գազից թունավորվել ու մահացել էին 77-ամյա տատը իր չորս` 16-ամյա, 12-ամյա, 15-ամյա և 14-ամյա թոռների հետ: Նրանցից երկուսը՝ 15 և 14 տարեկան քույր ու եղբայրը գիշերօթիկի սան են եղել: Լրագրողների հետ հանդիպմանը բլոգեր, ակտիվիստ Նարեկ Սարգսյանն ասաց, որ եթե այդ երեխաները շարունակեին մնալ Բյուրեղավանի գիշերօթիկում, որը օրենքի խախտմամբ փակվել է սեպտեմբերի 1-ից, գոնե կփրկվեին:
«Փակում են գիշերօթիկը, երեխաներին տուն են ուղարկում, տալիս 77 տարեկան կնոջ խնամակալությանը, որն ինքը խնամքի կարիք ուներ ու այդպես ասում են, որ ուզում են երեխաներին ապահով ընտանիք վերադարձնել: Արդյո՞ք այս դեպքում դրա կարիքը կար, պահանջված էր: Վերադարձ ընտանիք ոչ բոլոր դեպքերում է ողջունելի: Ընտանիքներ կան, որոնք պատրաստ չեն երեխաներին ընդունել: Դա փաստ է»,- ասաց Ն. Սարգսյանը:
Նա նշեց, որ Բյուրեղավանի գիշերօթիկը փակվել է սեպտեմբերի 1-ին, մինչդեռ կառավարությունը դրանից երկու ամիս անց է որոշում ընդունել փակել Բյուրեղավանի, Դիլիջանի և Գյումրիի երկու գիշերօթիկները և մեկ մանկատուն դեկտեմբերից 1-ից:
Նրա խոսքով, շուտով կներկայացվի իր ֆիլմը հենց այս խնդրի վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան