Մեր գերդաստանում բացի ինձնից որևէ պաշտոնատար անձ չկա. Նարեկ Համբարձումյան
Կոռուպցայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում ԲՀԿ կողմից առաջադրված թեկնածու Նարեկ Համբարձումյանից ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հետաքրքրվեց, թե նախկին աշխատանքում կոռուպցիոն ինչ-որ կծիկ բացահայտե՞լ է։
«Իմ աշխատանքային գործունեության ընթացքում կոռուպցիոն հանցագործություններ անձամբ չեմ քննել, իմ հիմնական ուղղվածությունը եղել է կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում»։
ԱԺ նախագահը նաև նշեց, որ թեկնածուն աշխատել է «Գլանժալկո» ՍՊԸ-ում՝ որպես ֆինանսական գծով փոխտնօրեն, և հարցրեց. «Այս ՍՊԸ-ն որևէ կապ ունի՞ որևէ հանրային պաշտոն զբաղեցնող անձի հետ, թե՞ ոչ»:
«ՍՊԸ-ն որևէ քաղաքական ուժի հետ կապ չունի, այն մեր ընտանեկան կազմակերպությունն է, հիմնադրվել է 1995 թվականին, հորս կողմից, մեր գերդաստանում բացի ինձնից որևէ պաշտոնատար անձ չկա»,- պատասխանեց թեկնածուն։
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմելով թեկնածուին՝ ասաց. «Պատկերացնենք մի իրավիճակ, երբ հանձնաժողովում քննարկվում են Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, Գագիկ Ծառուկյանին, Էդմոն Մարուքյանին և ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին վերաբերող հարցեր: Ի՞նչ երաշխիքներ կան, որ այս հարցերի քննարկմանը հանձնաժողովի անդամները զերծ կմնան քաղաքական և կորպորատիվ նեղ շահերից, և առհասարակ հանձնաժողովը կաշկանդված չի լինի անաչառ որոշումներ կայացնելիս»։
Համբարձումյանն ի պատասխան նշեց, որ ինքն ինը տարի աշխատել է մի պաշտոնում, որը պահանջել է միայն լինել օբյեկտիվ. «Իմ համար հիմնարար սկզբունքներից մեկը եղել է օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, տվյալ պաշտոնում նշանակվելու դեպքում շարունակելու եմ աշխատել նույն սկզբունքներին համապատասխան։ Ինձ համար բացարձակ նշանակություն չեն կարող ունենալ կոնկրետ անձանց անուններ»։
Հարակից հրապարակումներ`
- Կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն. Հայկուհի Հարությունյան
- Շաթիրյանը պատգամավորի հարցն ինտրիգային համարեց
- Հայտարարագրման ենթակա թանկարժեք գույքի գումարային շեմը չափազանց բարձր է. Էդգար Շաթիրյան
- Ես շատ մեծ հույսեր եմ կապում կանխիկի շրջանառության կարգավորման հետ. թեկնածու
- Կոռուպցիան չի կարող արմատախիլ արվել, քանի դեռ կան հաճույքով կաշառք տվողներ. Լիլիթ Ալեքսանյան
- ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը
- ԱԺ-ն ներկայացրել է Կոռուպցիայի հանձնաժողովի անդամների թեկնածուներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին