Ամեն օր պետք է շնորհակալ լինեք, որ մեզ պես ընդդիմություն ունեք. Սերգեյ Բագրատյան
«Կոռուպցայի կանխարգելման հանձնաժողովի առաջադրված բոլոր թեկնածուներ, զարմանալիորեն, հաջողված են», -խորհրդարանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ նշելով, որ սա եզակի դեպք է։
Նրա խոսքով՝ ընդդիմության թեկնածուների ներկայությունը հանձնաժողովում խիստ կարևոր է իշխանության համար։
«Հանրային վստահություն ունենալու համար իշխող քաղաքական ուժը պետք է հնարավորինս ընդլայնի ընդդիմության ներկայացվածությունը բոլոր մարմիններում: Սա է լավագույն ապացույցը, որ իշխանությունը թափանցիկ է աշխատելու։ Մենք պետք է պետություն կառուցենք, որտեղ ընդդիմությունը պետք է նույնքան իշխանություն ունենա, ինչքան իշխանությունը: Միայն այդ դեպքում կարող ենք ունենալ հզոր պետություն: Ամեն օր դուք պետք է շնորհակալ լինեք, որ ունեք մեզ պես ընդդիմություն: Չի կարող ուժեղ իշխանություն լինել առանց ուժեղ ընդդիմության: Ամեն օր պետք է շնորհակալ լինեք, որ մեզ պես ընդդիմություն ունեք ու ստիպված եք ձեզ վրա աշխատել: Այս իմաստով ևս շնորհավորում եմ ձեզ»,- ասաց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Դուք ազգակցական կապ ունե՞ք Նիկոլ Փաշինյանի հետ. հարց Արամայիս Փաշինյանին
- Մեր գերդաստանում բացի ինձնից որևէ պաշտոնատար անձ չկա. Նարեկ Համբարձումյան
- Կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն. Հայկուհի Հարությունյան
- Շաթիրյանը պատգամավորի հարցն ինտրիգային համարեց
- Հայտարարագրման ենթակա թանկարժեք գույքի գումարային շեմը չափազանց բարձր է. Էդգար Շաթիրյան
- Ես շատ մեծ հույսեր եմ կապում կանխիկի շրջանառության կարգավորման հետ. թեկնածու
- Կոռուպցիան չի կարող արմատախիլ արվել, քանի դեռ կան հաճույքով կաշառք տվողներ. Լիլիթ Ալեքսանյան
- ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին