Ռոման Պոլանսկու ֆիլմի պրեմիերան չի կայացել
Ֆրանսիայում նոյեմբերի 16-ին խափանվել է ռեժիսոր Ռոման Պոլանսկու նոր՝ «Սպան և լրտեսը» ֆիլմի պրեմիերան։ Ցուցադրությունը կայանալու էր Բրետանի ազգային թատրոնում, բայց ակտիվիստների ազդեցության տակ այն չեղարկվել է։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, թատրոնի տնօրեն Անտյուր Նոզիսելը բացատրել է տեղի ունեցածի պատճառը։
«Պոլանսկու «Սպան և լրտեսը» ֆիլմը շոշափում է թեժ թեմաներ և մեր պատմության ամոթալի էջը, միաժամանակ ֆիլմի ռեժիսորի նկատմամբ երկար տարիներ է բռնաբարության մեղադրանք է առաջադրված և դատարան են դիմել՝ փոխհատուցման պահանջով»,- ասել է նա։
Թատրոնի տնօրենի խոսքով, անհրաժեշտ է տարանջատել արվեստը մարդկանց արարքներից, որոնք նրանք կատարում են և, այնուհանդերձ, շարունակել ցուցադրել ֆիլմերը։
«Բայց չցանկանալով ինձ վրա պատասխանատվության վերցնել նման աննախադեպ միջոցառման համար, ես ռիսկի կդիմեմ և կշարունակեմ ցուցադրել այդ ֆիլմը, որպեսզի տեղ թողնեմ կարծիքի ձևավորման համար»,- ասել է Նոզիսելը։
Նշվում է, որ թատրոնում ցուցադրությունները կշարունակվեն այսօրվանից։
Հարակից հրապարակումներ`
- Փարիզում ֆեմինիստները խափանել են Պոլանսկու ֆիլմի պրեմիերան
- Ֆրանսիացի դերասանուհին մեղադրել է ռեժիսոր Պոլանսկուն բռնաբարության մեջ
- Ռոման Պոլանսկին դատի է տվել Ամերիկյան կինոակադեմիային
- Պոլանսկու կինը հրաժարվել է դառնալ «Օսկար» մրցանակաբաշխության Ակադեմիայի անդամ
- Ֆրանսիայում ֆեմինիստները բողոքի ակցիա են արել ռեժիսոր Պոլանսկու դեմ
- Ռոման Պոլանսկուն մեղադրել են ևս մեկ անչափահասի բռնաբարության մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա