Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը վերադարձել է սահադաշտ
Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը մոտ մեկ տարվա դադարից հետո վերադարձել է սահադաշտ և Հայաստանը ներկայացրել Warsaw Cup 2019 գեղասահքի միջազգային մրցաշարում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
Կարճ և ազատ ծրագրերի համագումարում Հայաստանի թիմը վաստակել է 149.38 միավոր և 8-րդ տեղը գրավել 16 պարային զույգերի մեջ:
Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը
հավաքել են բավականաչափ միավորներ, որպեսզի իրավունք ստանան մասնակցել 2020թ. Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա հունվարի 20-26-ը Ավստրիայի Գրաց քաղաքում։
Նրանց հավաքած միավորները բավականացնում են նաև 2020թ. աշխարհի առաջնության ազատ ծրագրի համար, իսկ կարճ ծրագրի համար դեռ անհրաժեշտ են միավորներ, որոնք հնարավոր կլինի վաստակել հաջորդ մրցաշարերում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա