Կոչ ենք անում անսալ հայագետների ձայնին. դասախոսներ
«Կոչ ենք անում, հարգելի նախարար, անսալ հայագետների ձայնին և դառնալ այն նախարարը, որն այսօր ճիշտ որոշում կկայացնի հայագիտության պահպանման և հետագա շարունակման համար»: Այսպիսի կոչով իրենց խոսքն ավարտեցին դասախոսները, ովքեր այսօր հանդիպում ունեցան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ:
Հանդիպման նպակաը ՝ ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծի քննարկումն էր, որի շուրջ իրենց դժգոհություն են հայտնել դասախոսներն ու մտավորականները: Ըստ նրանց՝ համաձայն նախագծի, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու:
Ամփոփելով հանդիպումը և անդրադառնալով դասխոսների կողմից բարձրաձայնված դժգոհություններին, Արայիկ Հարությունյանը հակադարձ կոչը հղեց. «Անսալ նաև ինձ»:
Նախարարի խոսքով ՝ այն փաստարկները, որոնք հնչեցին, թույլ են տալիս եզրակացություն անել բացառապես փաստերի և փաստարկների հիման վրա.«Այս իշխանության սկզբունքը եղել է այն, որ չկա որևէ հարց , որ չի կարող քննարկվել: Չկա այնպիսի իրավիճակ, որտեղից լուծումներ չեն կարող գտնվել»:
Նախարարը կարծիք հայտնեց, որ դասախոսներից ոմանք թեև պաթոսից զերծ մնալու կոչեր արեցին, սակայն իրենք պաթոսից զերծ մնալ չկարողացան. «Փաստարկեներ են ներկայացվում, ընդհուպ՝ մեղադրանքներ, որոնք ճիշտ չեն: Եթե ցանկանային որևէ սկզբունքային հարց առաջ տանել, ապա քննարկումներ չէին լինի: Մենք պատրաստ ենք երկխոսության »,- հայտարարեց Ա.Հարությունյանն ու անդրադարձավ դիտարկումներին:
«Ցավում եմ, որ ողջ գործընթացում երկխոսության կոչ էիք անում, բայց միակողմակի էիք ներկայացնում: Հայարարության մեջ նշված է,թե հայերենի զարգացման ուղղությամբ ինչ դրական կողմեր կան: Որևէ մեկդ չշնեց, որ հայերենը պարտադիր քննություն պետք է լինի ընդունվելիս՝ ՀՀ քաղաքացիների համար : Մենք ասում ենք, որ հայերենը և պատմությունը մեր աշակերտները պատշաճ և բարձր մակարդակով պետք է անցնեն դպրոցներում ու բուհերում: Կարգավորումն ուժի մեջ է մտնելու 2022 թ-ից: Իսկ մինչ այդ , ունենք որոշ գործողություններ, որտեղ ձեր՝ մասնագիտական հանրության, կարիքն ունենալու ենք: Փոխելու ենք հայրենագիտության առարկաների դասավանդման չափորոշիչները»-ասաց նախարարը:
Անդրադառնալով ամենից հաճախ արծարծվող հարցին, առ այն, որ բուհերից հայերենը, պատմությունը հանվելու է, Արայիկ Հարությունյանը պատասխանեց.
«Ապատեղեկատվություն է ՝բուհերից հայերենը, պատմությունը հանելը:
Մենք ասել ենք բուհերը իրենք կարող են որոշել ինչ չափով և ինչ սկզբունքով կարող են այս առարկաները դասավանդել իրենց բուհում: Փոփոխություններն արվում են հաշվի առնելով վերջին տասնամյակում եկած բողոքներն ու պահանջները, մենք հո կամայական որոշում չենք ուզում ընդունել մի համակարգում, որը բարդ է»:
Ի հակադրումն, դասխոսները շարունակեցին պնդել, որ եթե առարկան կամընտրական է դառնում, նույն է ,թե հանվում է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան