ՀՅԴ երիտասարդները վերսկսել են նստացույցը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտ կրկին վերսկսվել է ՀՅԴ Երիտասարդական միության անդամների, ուսանողների նստացույցը: ՀՅԴ Երիտասարդական միությունը կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանն ասաց, որ իրենց որևէ հանդիպման կոնկրետ առաջարկ չի արվել, երբ լինի, պատրաստ կլինեն քննարկել այդ հրավերը:
«Խնդիրների քաղաքակիրթ լուծման բոլոր տարբերակներին պատրաստ ենք: Դրան փողոցային պայքարն ընդհանրապես չի հակասում, մեր սահմանադրական իրավունքն է, որը մենք իրացնում ենք»,- նշեց նա:
Ք. Վարդանյանի խոսքով, ԵՊՀ ուսանողական խորհուրդը նախարարին հանդիպման առաջարկ էր արել, իսկ իրենք էլ դիմել էին ԱԺ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցություններին՝ ակնկալելով սկսել Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության գործընթաց:
«Սպասում ենք այդ բոլորի պատասխաններին»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ ուսանողները, ՀՅԴ երիտասարդների պահանջն է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նաև դեմ են ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու, պահանջում են կրթության, մշակույթի ոլորտում ազգային քաղաքականություն վարել:
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ երիտասարդները դիմել են ԱԺ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցություններին
- ՀՅԴ Բյուրո. Կոչ ենք ուղղում իշխանություններին վերացնել Հայաստանում ստեղծված վախի և հալածանքի մթնոլորտը
- Ուսանողները հրավիրում են Արայիկ Հարությունյանին ոչ կուլիսային քննարկման
- ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար. Որևէ մեկին չեմ ճնշելու
- ԵՊՀ դոցենտը շնորհակալություն հայտնեց ուսանողներին (լրացված)
- ԵՊՀ դասախոս. Ձեռքներդ հեռու հայոց լեզվից ու հայ գիտնականից
- ԵՊՀ երկու ֆակուլտետի դասախոսները գործադուլ են անում (լրացված է)
- «Արայիկ Հարությունյանը խնդիրը սեղանի շուրջ լուծելու բոլոր տարբերակները մտցրել է փակուղի»
- Լիլիթ Գալստյան. Որդեգրված է Հայաստանի ապաոգեղենացման քաղաքական ընթացք
- ԵՊՀ ուսանողները վերսկսել են դասադուլը
- «Հեռացրեք Արայիկին»՝ խոսում են «կովկասցիները»
- ԵՊՀ գիտխորհրդի քննարկմանն է դրվելու ուսումնական վարձերի բարձրացման հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան