Որքան են ՀՀ իրավապահ մարմինները դիմել ֆեյսբուքին՝ օգտատերերի վերաբերյալ տվյալներ ստանալու համար
2019թ.-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները 17 անգամ դիմել են ֆեյսբուք սոցիալական ցանցին՝ օգտատերերի մասին տվյալներ ստանալու համար։
Ինչպես տեղեկանում ենք ներկայացված գրաֆիկներից, ՀՀ իրավապահ մարմինները պահանջել են 43 օգտատիրոջ մասին տեղեկատվություն, որոնցից 53 տոկոսի դեպքում ֆեյսբուքը որոշակի տեղեկատվություն է տրամադրել։ Այս ցուցանիշը, որը ներկայացվում է 6 ամսվա կտրվածքով՝ հունվար-հունիս և հուլիս-դեկտեմբեր, նախորդ բոլոր կիսամյակների համեմատ ամենաշատն է։ Ըստ գրաֆիկի, ամբողջ 2018թ.-ին ստացվել էր 18 դիմում, 2017-ին՝ 14։
2018 թվի երկրորդ կիսամյակը աննախադեպ է եղել հաշիվների վերաբերյալ դիմումների քանակով, որը եղել է 81: