Քրեական ենթամշակույթի դեմ ուղղված օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի և Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ 95 կողմ ձայնով։
Առաջին ընթերցմամբ ընդունվեց ԲՀԿ-ական պատգամավորների հեղինակած Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, ինչպես նաև կառավարության կողմից ներկայացված «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։
«Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 65, դեմ 14 և ձեռնպահ 10 պատգամավոր։
Խորհրդարանը վավերացրեց նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին համաձայնագիրը։
Առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
Վարման կարգով ԲՀԿ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը նշեց, որ իրավական առումով յաս նախագիծը ծայրից ծայր խոցելի է, հետևաբար իրենց խմբակցությունը դեմ կքվեարկի դրան։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ հայտնեց, որ իրենք ձեռնպահ կքվեարկեն նախագծերի փաթեթին։
Օրենսդրական փաթեթին կողմ քվեարկեց 74, դեմ՝ 10 և ձեռնպահ 9 պատգամավոր։
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին, «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը։
Հարակից հրապարակումներ`
- 2015-19-ին միջանձնային խնդիրների պատճառով Զինված ուժերում մահացել է 158 զինվոր. Քրիստինե Պողոսյան
- Նազելի Բաղդասարյանը՝ իր «հասցեին հնչած հորդորների» մասին
- Կան պատգամավորներ, որ փորձում են կանխել քրեական ենթամշակույթի դեմ պայքարը. Նազելի Բաղդասարյան
- «Օրենքով գողերի» մասին օրինագիծը ներկայացվեց խորհրդարանին
- Դեղերի մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները
- Պարոն Պետրոսյանի առաջարկած նախագծում, այո, սատանան մանրունքներում է. Բագրատյան
- «Պարոն Պետրոսյանը հազիվ նորմալ նախագիծ ա բերել, էնքան խուճուճ հարցեր տվեցիք»
- ԱԺ-ն ընդունեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան