ԵՊՀ դասախոս. Նախարարն ասաց՝ գնացեք, լեզու գտեք ձեր գործընկերների հետ, սա կառուցողական քննարկման առաջա՞րկ է
«Երբ որ գնում էինք հանդիպման, ես անձամբ հրավիրված լինելով, երբևէ չեմ մտածել, որ հանդիպման ժամանակ պետական որևէ պաշտոնյանի կողմից կարող եմ արժանանալ հեգնախառն վերաբերմունքի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայ բանասիրության ֆակուլտետի դոցենտ Արշալույս Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե ուսանողները նշում են, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը երեկ դասախոսների, մտավորականների հետ հանդիպմանը «արհամարհական, հեգնախառը, քտսմնելի ձևով է խոսել»:
Դասախոսը նշեց, որ ոչ իր, ոչ էլ իր գործընկերների գոնե մեծամասնության բարեկրթությունը երբեք թույլ չէր տար, անգամ եթե մի քանի այդպիսի հանդիպում լիներ, դուրս գալ թույլատրելիի սահմաններից:
«Եթե անգամ ուսանողները նման բան են տեսել, ուրեմն մտածելու տեղի ունենք ոչ թե մենք, այլ նախարարը, նախարարությունը, կառավարությունը»,- նշեց Ա. Գալստյանը:
Նրա կարծիքով, նախարարի հետ երեկվա հանդիպումը կառուցողական չէր:
«Նախարարը վերջում ասաց՝ գնացեք, լեզու գտեք ձեր գործընկերների հետ: Սա կառուցողական քննարկման առաջա՞րկ է: Ես հասկանում եմ կառուցողական քննարկումը, որ կհրավիրենք հանրային լսումներ նաև ձեզ հետաքրքրող, հուզող հարցերի վերաբերյալ: Իսկ եթե հայտարարում են՝ գնացեք, համոզեք ձեր գործընկերին, չեմ կարծում կառուցողական քննարկման դաշտից է»,- ասաց Ա. Գալստյանը:
Հարցին, թե արդյո՞ք դասադուլ անող ուսանողների բացակաները դրվում են, դասախոսը պատասխանեց. «Այն դասերը, որոնք օրենքով սահմանված են, բնականաբար, դասախոսը լրացնում է մատյանը: Եթե օրենքով սահմանված է լրացնել, կարծում եմ՝ պետք է լրացնենք: Բայց անցյալ տարվա ապրիլին որևէ մեկի մոտ նման հարցեր չէր առաջանում՝ դրվում էին կամ չէին դրվում բացակաները»:
Հիշեցնենք, որ երեկ դասախոսները, մտավորականները հանդիպել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Նրանք դժգոհ են ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծից, մասնավորապես՝ բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու դրույթից:
ԵՊՀ հայ բանասիրության և այլ ֆակուլտետների ուսանողներ արդեն մի քանի օր դասադուլ են անում, ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները՝ նստացույց ԿԳՄՍ նախարարության մետ: Նրանց պահանջն է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նաև դեմ են ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու, պահանջում են կրթության, մշակույթի ոլորտում ազգային քաղաքականություն վարել:
Հարակից հրապարակումներ`
- «Դասադուլ անող ուսանողներն այսօր ավելի շատ են. նրանց վրդովվեցրել է նախարար Արայիկ Հարությունյանի պահվածքը»
- Կոչ ենք անում անսալ հայագետների ձայնին. դասախոսներ
- «Տարիուկես առաջ դուք էլ մեր կարգավիճակին դասախոս էիք»
- ՀՅԴ երիտասարդները վերսկսել են նստացույցը
- Ուսանողները հրավիրում են Արայիկ Հարությունյանին ոչ կուլիսային քննարկման
- ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար. Որևէ մեկին չեմ ճնշելու
- ԵՊՀ դոցենտը շնորհակալություն հայտնեց ուսանողներին (լրացված)
- ԵՊՀ դասախոս. Ձեռքներդ հեռու հայոց լեզվից ու հայ գիտնականից
- ԵՊՀ երկու ֆակուլտետի դասախոսները գործադուլ են անում (լրացված է)
- «Արայիկ Հարությունյանը խնդիրը սեղանի շուրջ լուծելու բոլոր տարբերակները մտցրել է փակուղի»
- ԵՊՀ ուսանողները վերսկսել են դասադուլը
- «Հեռացրեք Արայիկին»՝ խոսում են «կովկասցիները»
- «Դա ի՞նչ է, սպառնո՞ւմ է Արայիկ Հարությունյանը»
- «Արայիկ Հարությունյանը մշակույթի հետ վարվում է սուլթան Համիդի պես»
- ԵՊՀ գիտխորհրդի քննարկմանն է դրվելու ուսումնական վարձերի բարձրացման հարցը
- ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար. Արժե բուհերում անցնել «Հայոց լեզու և գրականություն» ու «Հայոց պատմություն»
- ԵՊՀ դոցենտ. Ստացվում է, որ մենք այլևս ոչ մեկի պետք չենք