Դեղերի մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկում է «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ նախատեսում են երեք փոփոխություն իրականացնել։
«Առաջինը վերաբերում է դեղերի մեծածախ առևտրով զբաղվող տնտեսվարողների համար լիցենզավորման պարտավորության ժամկետին։ Երկրորդը՝ պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր ստանալու ժամկետի փոփոխությանը, նախագծով նախատեվում է այն ևս մեկ տարի հետաձգել, որպեսզի լիցենզավորման գործընթացն անցնելուց հետո տնտեսավարողները ևս մեկ տարի ժամանակ ունենան պատրաստվելու սույն պատշաճ բաշխման հավաստագրով նախատեսված փոփոխություններն իրականացնել ու անցնցում անցում կկատարեն»,- ասաց փոխնախարարը։
Երրորդ փոփոխությունը, նրա խոսքով, նախատեսում է առողջապահական պետական, նպատակային ծրագրի շրջանակներում բնակչության համար ձեռք բերված, դեղատոմսով բաց թողնվող դեղերի մասին զանգվածային լրատվամիջոցներում հանրային իրազեկում իրականացնելու կարգավորումներին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան