Էդվարդ Միլիտոնյան. Բաց ներվերի գրականություն
«Մեր վերջին 30-50 տարվա գրականությունն իր ծավալով, խորությամբ, նշանակությամբ չի զիջում 50 տարի առաջվա գրողների ստեղծածից»,- Գրականության և արվեստի թանգարանում Հայաստանի գրողների միության 85-ամյա հոբելյանի առիթով կազմակերպված ցերեկույթին ասաց ՀՀ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Նրա բնորոշմամբ, այսօրվա գրականությունը «բաց ներվերի գրականություն է», այս ժամանակի մասին ամենաճշմարիտ գեղարվեստական վավերագրերն են:
«Հրապարակախոսությունը մի կողմից իր ժանրային խնդիրներն ունի, գեղարվեստական գրականությունն իր ոճով, իր գեղարվեստական տեսքով իր ասելիքն ունի: Բայց երկուստեք մի ժամանակի կաղապարից դուրս եկած նյութեր են, այս ժամանակի, ընթացիկ ժամանակի»,- նշեց Է. Միլիտոնյանը:
Նաև ասաց, որ հաճախ գրողից պահանջում են արագորեն պատասխանել այսօր արդիական ինչ-որ հարցի:
«Հասկանալի է՝ հրապարակախոսը կուսումնասիրի, կասի, բայց գրողի առջև պահանջ դնել, թե ամեն օր պատասխան տա ընթացիկ կյանքի առջրև ծառացած խնդրին, պարուզունակ պահանջ է: Գեղարվեստական գրականությունը գրչի ծայրի վրա չի՝ վերցնել ու գրել»,- ասաց Էդվարդ Միլիտոնյանը: