«Ինտերֆաքս»-ի անհետ կորած լրագրողին ողջ են գտել
«Ինտերֆաքս» գործակալության լրագրող Մարգարիտա Իգնատովան, ով տնից դուրս է եկել նոյեմբերի 17-ին ու չի վերադարձել, այսօր գտել են Մոսկվայում։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, իրավապահ մարմինների աշխատակիցները նրան գտել են ուղղափառ եկեղեցիներից մեկի շենքում։ Նա դեպրեսիոն վիճակում է եղել, երկու օր շարունակ այդ շինությունում է ապրել։
Նա անհետացել էր կիրակի։ Իր հետ չվերցնելով հեռախոսը, գումար՝ դուրս էր եկել ու վաղ առավոտյան եկեղեցի գնացել։ Երկուշաբթի գործընկերներն ահազանգել են, որ Իգնատովան աշխատանքի չի եկել։ Նոյեմբերի 19-ին նրա՝ անհետ կորելու փաստով քրեական գործ է հարուցվել։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան