Կան պատգամավորներ, որ փորձում են կանխել քրեական ենթամշակույթի դեմ պայքարը. Նազելի Բաղդասարյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը համարում է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի՝ այլ կերպ ասած «օրենքով գողերի» մասին փաթեթը բխում է այն առաջնահերթություններից, հասարակական այն պահանջից, որն այսօր կա Հայաստանում։
«Մենք այսօր ուզում ենք քրեական ենթամշակույթի դեմ պայքար ծավալել և քանի որ մինչև հիմա չենք ունեցել համապատասխան հոդվածներ, սրա անհրաժեշտությունը կա։ Շատ մարդկանց մոտ եղել է թյուր կարծիք, որ իրենց գործողությունները կարող են հասնել ամենաթողության։ Ես ծնվել և մեծացել եմ մի այնպիսի քաղաքում, որտեղ քրեական հեղինակությունները հրապարակայնորեն ապօրինություններ, սպանություններ և հանցագործություններ են արել և սերտաճած են եղել իշխանությունների տարբեր մակարդակներում։ Այսօր մենք զրո հանդուրժողականություն ունենք այս երևույթների նկատմամբ», - ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ քրեական ենթամշակույթը պետք է քրեորեն պատժվի։
«Ցավում եմ, որ կան պատգամավորներ, ովքեր կարծում են, որ այս երևույթը արդիական չէ, պատգամավորներ կան, որ փորձում են հովանավորել այս երևույթը, կանխել քրեական ենթամշակույթի դեմ պայքարը, սակայն դա նրանց չի հաջողվելու։ Մեր այսօրվա մոտեցումը ևս մեկ անգամ հստակ բնորշում է՝ հետքայլ չի լինելու, այն ինչ եղել է, կանխվելու է օրենքի մակարդակով», - ասաց Բաղդասարյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Օրենքով գողերի» մասին օրինագիծը ներկայացվեց խորհրդարանին
- Հայաստանի Հանրապետության թագավոր, վարչապետ և կաթողիկոս հարգում եմ. Վարդան Ղուկասյան
- «Զգում եմ, որ կարծիքներ արտահայտելուն բռնանում են, նամանավանդ՝ հանրապետության առաջին համարի կողմից». Ղուկասյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան