Նազելի Բաղդասարյանը՝ իր «հասցեին հնչած հորդորների» մասին
«Եղել են նախազգուշացումներ, հորդորներ, ավելի հստակ տեղեկատվության փոխանցում ինձ, որ հետ կանգնեմ զեկուցումից։ Ես չեմ կարող այս պահին իրավական գնահատական տալ և ասել, որ դա հստակ սպառնալիք է եղել, բայց այն հանգամանքը, որ միանշանակ ուղղորդումներ են եղել, փաստ է»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի կողմից իր դեմ հնչեցված սպառնալիքներին՝ կապված օրենքով գողերի դեմ պայքարի օրենքի նախագիծը զեկուցելու հետ։
Բաղդասարյանի խոսքով, գործը այժմ գտնվում է իրավապահների քննության դաշտում. «Դեռևս ինձ չեն հարցաքննել։ Որքանով տեղյակ եմ՝ դատախազությունը գործն ուղղել է ոստիկանություն, և այժմ այնտեղ գործը ընթացք է ստանում»։
Այս պահին Բաղդասարյանը իր անվտանգության համար այլ միջոցների անհրաժեշտություն չի տեսնում. «Սկզբնական ընթացքում երբ հորդորները եղան, արձագանքների հիմքում խնդիր կար, որ երեխայի անվտանգությանն է դա վերաբերում, դրանից հետո միայն ստիպված եղա բարձրաձայնել։ Քանի որ մենք գործ ունենք երևույթի հետ, որ իրենց իսկ բնութագրով ունի բավականին երկար ձեռքեր, ստիպված եղա մեր խմբակցության մյուս անդամների հետ կիսվել խնդրով։ Հավելյալ միջոցների անհրաժեշտություն այս պահին չեմ տեսնում, անում ենք այն՝ ինչին լիազորված ենք օրենքով։ Եվ այդ մարդիկ պետք է հասկանան, որ անկախ այն բանից, թե ով է հարակից զեկուցողը, օրենքը ընդունվելու է»։
Նազելի Բաղդասարյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ իրեն ուղղված հորդորները եղել են տարբեր մարդկանց կողմից, ովքեր հնչեցրել են Վարդան Ղուկասյանի անունը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան