2015-19-ին միջանձնային խնդիրների պատճառով Զինված ուժերում մահացել է 158 զինվոր. Քրիստինե Պողոսյան
Ազգային ժողովում քրեական ենթամշակույթի դեմ ուղղված օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն անդրադարձավ այն հարցին, թե ենթամշակույթն ինչպիսի ազդեցություն է ունենում բանակում։
«2015-2019 թվականներին միջանձնային հարաբերությունների, տարբեր տեսակ խնդիրների առաջացման պատճառով Զինված ուժերում մահացել է 158 զինվոր: Համեմատության համար նշեմ, որ նույն ժամանակաշրջանում հակառակորդի զենքից զոհվել է 150 զինվոր: Որքանով է դա ամուր մտել բանակ, մենք գիտենք, ինչ ողբերգական հետևանքներ է թողնում բանակում, բոլորս տեսնում ենք: Ինձ չի հետաքրքրում՝ ով է ում կողմից հարգված և որքան խելացի, ինձ հետաքրքիր է մեր երեխաների ապագան։ Մենք սա անում ենք, որ մեր երեխաներին զերծ պահենք այս ամենից», - ասաց պատգամավորը։
Նա շեշտեց, որ այսօր ինչ անում են, անում են նրա համար, որ նշված թվերը նվազեն ու զրոյի հասնեն։
Հարակից հրապարակումներ`
- Կան պատգամավորներ, որ փորձում են կանխել քրեական ենթամշակույթի դեմ պայքարը. Նազելի Բաղդասարյան
- «Օրենքով գողերի» մասին օրինագիծը ներկայացվեց խորհրդարանին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան