Դատարանը մերժեց Քոչարյանի գործով դատախազին բացարկ հայտնելու պաշտպանների միջնորդությունը
Երևանի առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի քիչ առաջ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի՝ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդության վերաբերյալ որոշումը։
«Մեղադրող Պետրոս Պետրոսյանին հայտնված բացարկները մերժել, որոշումը ենթակա չէ բողոքարկման»,-որոշման եզրափակիչ մասն ընթերցեց դատավոր Դանիբեկյանը։
Միջնորդության մեջ պաշտպանները նշել են, որ նախաքննության ընթացքում վարույթ ներկայացնող մարմինը թույլ է տվել մի շարք խախտումներ, այդ թվում ապօրինի խուզարկություններ, գործի հետ կապ չունեցող գույքի ապօրինի առգրավում, թաքցրել են Ռոբերտ Քոչարյանի օգտին տված ցուցմունքները։ Դատախազը, սակայն անտեսել է դրանք և որևէ դատավարական գործողություններ չի ձեռնարկել։ Պաշտպանները գտնում են, որ դատախազ Պետրոսյանը դրսևորել է կանխակալ վերաբերմունք և տվյալ գործի շրջանակում չի իրականացրել պատշաճ դատախազական վերահսկողություն։
Տուժողների ներկայացուցիչներն ու մեղադրող կողմը առարկություն էին ներկայացրել միջնորդության վերաբերյալ։
Աշխատանքային օրվա ավարտի կապակցությամբ այսօրվա դատական նիստն ավարտված համարվեց, հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 26-ին։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
- Դատախազ Բաղդասարյան. Պաշտպանական կողմը չի ցանկանում Պետրոս Պետրոսյանին հակառակ կողմում տեսնել մի պատճառով
- Հայկ Ալումյան. Նման դատախազն ընդհանրապես պետք է մեկուսացվի վարույթից
- Դատախազի բացարկի միջնորդության քննարկումը կշարունակվի նոյեմբերի 19-ին
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազին