«Դասադուլ անող ուսանողներն այսօր ավելի շատ են. նրանց վրդովվեցրել է նախարար Արայիկ Հարությունյանի պահվածքը»
ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետի ուսանողներն այսօր շարունակում են դասադուլը: Ուսանող Գևորգ Գյուլումյանն ասաց, որ տարբեր ֆակուլտետներից իրենց միանում են ուսանողներ:
«Այսօր դեռ որոշված է մնալ համալսարանի տարածքում: Ի տարբերություն նախորդ օրերի, այսօր ավելի շատ են, քանի որ բոլորին վրդովվեցրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի պահվածքը դասախոսների հետ»,- ասաց նա:
Ուսանողն ընդգծեց, որ իրենց դասախոսներն ավելի երկար գիտական կյանքի պատմություն ունեն, քան Արայիկ Հարությունյանը կյանքի տևողությունն է:
«Երեկ շատ արհամարհական, քստմնելի ձևով է խոսել դասախոսների հետ, այդ պահվածքը՝ գրիչով ցույց տալ, ակադեմիկոսն իրեն բան ասի, ինքը հեգնանքով խոսի: Չի լինելու նման բան, թույլ չենք տալու ու չենք հանդուրժելու: Մեր դասախոսներից ոչ ոք դրան արժանի չէր: Մենք շատ ենք հարգում մեր դասախոսներին:Երեկ տպավորությունն այնպիսինն էր, որ Արայիկ Հարությունյանն այդ մարդկանց կանչել էր ցույց տալու համար, որ ձեր ասածը մեկ է ինձ համար, ինչպես կուզեմ, կանեմ: Բայց այդպես չի լինելու: Երեկ որևէ մեկը քաղաքականությունից չէր խոսել, ամենամեծ քաղաքականացնողը հենց նախարարն էր: Մենք էլի չքաղաքականացնելով՝ շարունակելու ենք մեր պայքարը: Եթե նախարարը շարունակի իր քաղաքականությունը կրթության հետ կապված, մեր պայքարը տեղափոխվելու է ուրիշ դաշտ»,- ասաց ուսանողը:
Գ. Գյուլումյանը նշեց, որ ի գիտություն Արայիկ Հարությունյանի, որը մշտապես ռեկտորի հետ հայտարարում է, թե դասախոսները թաքնվում են ուսանողների թիկունում, հայտարարում է. «Դասախոսներն առաջին օրից մշտապես մեզ կոչ են արել լինենք լսարաններում, դասապրոցեսը չտապալել: Մեր դասախոսներին դուր չի գալիս տեսնել այս ամենը ու դատարկ լսարանները»:
Ուսանողի խոսքով, եթե նախարարն ընդառաջի իրենց, իրենց դասախոսների հիմնավոր պահանջներին, իրենք դասադուլը կդադարեցնեն:
Հիշեցնենք, որ երեկ դասախոսները, մտավորականները հանդիպել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Նրանք դժգոհ են ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծից, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու:
ԵՊՀ հայ բանասիրության և այլ ֆակուլտետների ուսանողներ արդեն մի քանի օր դասադուլ են անում, ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները՝ նստացույց ԿԳՄՍ նախարարության մետ: Նրանց պահանջն է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նաև դեմ են ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու, պահանջում են կրթության, մշակույթի ոլորտում ազգային քաղաքականություն վարել:
Հարակից հրապարակումներ`
- Կոչ ենք անում անսալ հայագետների ձայնին. դասախոսներ
- «Տարիուկես առաջ դուք էլ մեր կարգավիճակին դասախոս էիք»
- ՀՅԴ երիտասարդները վերսկսել են նստացույցը
- Ուսանողները հրավիրում են Արայիկ Հարությունյանին ոչ կուլիսային քննարկման
- ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար. Որևէ մեկին չեմ ճնշելու
- ԵՊՀ դոցենտը շնորհակալություն հայտնեց ուսանողներին (լրացված)
- ԵՊՀ դասախոս. Ձեռքներդ հեռու հայոց լեզվից ու հայ գիտնականից
- ԵՊՀ երկու ֆակուլտետի դասախոսները գործադուլ են անում (լրացված է)
- «Արայիկ Հարությունյանը խնդիրը սեղանի շուրջ լուծելու բոլոր տարբերակները մտցրել է փակուղի»
- Ուսանողների դասադուլը խուճապ է առաջացրել ԵՊՀ-ում. «Հրապարակ»
- ԵՊՀ ուսանողները վերսկսել են դասադուլը
- «Հեռացրեք Արայիկին»՝ խոսում են «կովկասցիները»
- «Դա ի՞նչ է, սպառնո՞ւմ է Արայիկ Հարությունյանը»
- «Արայիկ Հարությունյանը մշակույթի հետ վարվում է սուլթան Համիդի պես»
- ԵՊՀ գիտխորհրդի քննարկմանն է դրվելու ուսումնական վարձերի բարձրացման հարցը
- ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար. Արժե բուհերում անցնել «Հայոց լեզու և գրականություն» ու «Հայոց պատմություն»
- ԵՊՀ դոցենտ. Ստացվում է, որ մենք այլևս ոչ մեկի պետք չենք
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում