Վենետիկը վերականգնելու համար ռուսները հավաքել են 1 միլիոն եվրո
ՌԴ-ում Իտալիայի դիվանագիտական ներկայացուցչությունը հայտնել է, որ ռուսները 1 միլիոն եվրո են նվիրաբերել ջրհեղեղից տուժած Վենետիկին: Միջոցները փոխանցվել են ռուսական ընկերությունների բարձրագույն ղեկավարների կողմից:
Միևնույն ժամանակ, լայն հասարակության կողմից նվիրատվությունների հավաքագրումը կսկսվի այսօրվանից՝ նոյեմբերի 19-ից, գրում է Mignews-ը:
Ըստ ՌԴ-ում Իտալիայի դեսպան Պասկուալե Տերաչանոյի խոսքերով, համերաշխության արշավը կմեկնարկի Մոսկվայում նոյեմբերի 19-ին, այն կբացվի Մարիինյան թատրոնի գլխավոր տնօրեն Վալերի Գերգիևի համերգով:
Հարակից հրապարակումներ`
- Վենետիկը ծնկի է եկել
- Հեղեղված Վենետիկը
- Սուրբ Ղազար կղզին վնասներ է կրել
- Վենետիկում ջուրը հասել է ռեկորդային մակարդակի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա