
«Ժողովուրդ». Ինչ էլ լինի, ճանապարհը չեն բացելու
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ-ի, կառավարության, քննչական մարմինների ներկայացուցիչները նախօրեին հանդիպում են ունեցել Ջերմուկ և Գնդեվազ համայնքների բնակիչների հետ, որին մասնակցել են շուրջ 130 հոգի:
«Ժողովուրդ» օրաթերթին Ջերմուկի ղեկավար Վարդան Հովհաննիսյանի նախաձեռնած այդ փակ հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել: Հենց Հովհաննսիսյանն է ուղարկել հանդիպման հրավերները, և հիմնականում ներկա են եղել առողջարանային, հյուրանոցային, զբոսաշրջային ընկերությունների և տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Թեժ ու լարված այս հանդիպման ընթացում հիմնական վրդովվմունքի պատճառներից է եղել նաև ուղիղ եթերի ու առհասարակ լուսաբանման բացակայությունը, նաև այն, որ հանդիպումը հրավերներով, ոչ թե հայտարարությամբ է կազմակերպվել: Պաշտոնյաները փորձել են համոզել ներկաներին, որ հանդիպման նպատակն է հաշվետվություն ներկայացնել, թե ինչ են արել գերատեսչությունները Ամուլսարի խնդիրն ի շահ երկրի լուծելու համար: Բնակիչները, սակայն, հակադարձել են, թե հաշվետվությամբ իրենց չեն համոզի, ինչ էլ լինի, ճանապարհը չեն բացելու»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: