Beeline-ի հաճախորդները կստանան մինչև 100 Մբ/վ արագությամբ ինտերնետ և կապի ծառայությունների ամբողջ փաթեթը ամսական 4000 դրամով
Beeline-ը գործարկել է բացառիկ COMBO 4 Special ծառայությունների փաթեթը: 4000 դրամ ամսավճարի դիմաց հաճախորդները կստանան ֆիքսված ինտերնետ մինչև 100 Մբ/վ արագությամբ, 50 BeeTV ալիք, 033 կոդով նոր բջջային համար, ինչպես նաև ամսական 5 ԳԲ շարժական ինտերնետ, 50 րոպե զանգեր դեպի Հայաստանի այլ բջջային ցանցեր, անսահմանափակ զանգեր Beeline բջջային ցանցի ներսում և Beeline ֆիքսված ցանցում 180 րոպե խոսելու հնարավորություն:
«Beeline-ը վերջերս կատարեց ֆիքսված ցանցի ամենամեծ և նշանակալից արդիականացումն ընկերության պատմության մեջ: Մեր ցանցը դարձել է շատ ավելի հզոր և մենք ուրախ ենք հաճախորդներին առաջարկել այնպիսի ծառայությունների փաթեթ, որն ուղղակի կոչված է փոխել մեր բաժանորդների կյանքը դեպի ավելի լավը: Մեր բացառիկ առաջարկից, որը նախատեսված է ամբողջ ընտանիքի համար, կարելի է օգտվել առանց երկարաժամկետ պայմանագրեր կնքելու, իսկ ծառայությունը անջատելու դեպքում որևէ տուգանք չի լինի», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ընկերությունից հայտնում են, որ նոր ծառայությունների փաթեթը տրամադրվում է առանց որևէ պարտավորության, հաճախորդները կարող են ցանկացած պահին հրաժարվել ծառայությունից:
Հարակից հրապարակումներ`
- «Ապագայի տեխնոլոգիաներ. Արհեստական բանականություն». տեղի ունեցավ Beeline-ի Starthub Offline հերթական հանդիպումը
- Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի ծրագրի շրջանակում մեկնարկել է վերջին փուլը
- Beeline-ն ավարտել է ֆիքսված ցանցի խոշորագույն արդիականացումն ընկերության պատմության մեջ
- Beeline-ի գրասենյակներում սմարթֆոն գնելիս հնարավոր կլինի ձեռք բերել 033 կոդով հեռախոսահամար
- Beeline-ը կշարունակի 4G Wi-Fi մոդեմներ տրամադրել զբոսաշրջիկներին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան