ԱԺ-ն ընդունեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը
Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը՝ 93 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
99 կողմ, 1 ձեռնպահ ձայնով առաջաին ընթերցմամբ ընդունվեց նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Միաձայն ընդունվեց պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանին և Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։
Նախագծով պատգամավորներն առաջարկում էին ամսական նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձնել 68 հազար դրամ: Ամսական նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու դեպքում կբարձրանան մոտ 57 հազար պետական ծառայողների և մասնավոր հատվածի մոտ 130 հազար աշխատողների աշխատավարձերը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան