Լաբորատորիաների հագեցվածությունը կարողանո՞ւմ ենք ապահովել․պատգամավորը՝ փոխնախարարին
Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում։ խորհրդարանում նախագծի քննարկման ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ նախագծի նպատակն է լիազորող նորմ սահմանել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համար սահմանի անցման կետերում սանիտարահիգինեիկ և հակահամաճարակային վերահսկողություն իրականացնելու նպատակով։
«Նախկին օրենսդրական կարգավորումներով այս գործառույթը վերապահված էր առողջապահության նախարարությանը, սակայն կառուցվածքային փոփոխություններից հետո նախարարությունն այլևս վերահսոկաղական ֆունկցիա չի իրականացնում, և անհրաժեշտություն է առաջացել այս գործառույթը վերապահել տեսչական մարմնին»,- ասաց փոխնախարարը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետաքրքրվեց, թե «հագեցված լաբորատորիաներ կա՞ն, եթե չկան, նախարարությունն ի՞նչ պետք է անի»։
Ի պատասխան Ավանեսյանը նշեց, որ ԱՆ ենթակայության տակ գտնվող հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը վերազինված է և ունի ողջ կարողությունները՝ անցկացնելու բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները։