Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
Երևանի առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ավարտեց այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի միջնորդության քննությունը՝ վերահսկող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ։
Նիստի ընթացքում Փաստաբանական թիմի անդամները վերահաստատեցին իրենց դիրքորոշումը դատախազ Պետրոսյանի նկատմամբ՝ պնդելով նրան դատական գործընթացից հեռացնելու անհրաժեշտությունը։
Միջնորդության մեջ պաշտպանները նշել են, որ նախաքննության ընթացքում վարույթ ներկայացնող մարմինը թույլ է տվել մի շարք խախտումներ, այդ թվում ապօրինի խուզարկություններ, գործի հետ կապ չունեցող գույքի ապօրինի առգրավում, թաքցրել են Ռոբերտ Քոչարյանի օգտին տված ցուցմունքները։ Դատախազը, սակայն անտեսել է դրանք և որևէ դատավարական գործողություններ չի ձեռնարկել։ Պաշտպանները գտնում են, որ դատախազ Պետրոսյանը դրսևորել է կանխակալ վերաբերմունք և տվյալ գործի շրջանակում չի իրականացրել պատշաճ դատախազական վերահսկողություն։
Դատարանը լսեց նաև տուժողների և նրանց իրավահաջորդների ներկայացուցիչների, ինչպես նաև մեղադրող դատախազների կարծիքները բացարկի միջնորդության վերաբերյալ։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի այսօր, ժամը 17:50-ին։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազ Բաղդասարյան. Պաշտպանական կողմը չի ցանկանում Պետրոս Պետրոսյանին հակառակ կողմում տեսնել մի պատճառով
- Դատախազի բացարկի միջնորդության քննարկումը կշարունակվի նոյեմբերի 19-ին
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազին
- Դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը մերժվեց
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան