Ժորա Սարգսյանը՝ Լոնգ-Տիբո-Կրեսպեն մրցույթի մրցանակակիր
Դաշնակահար Ժորա Սարգսյանը ֆրանսիական հեղինակավոր Լոնգ-Տիբո-Կրեսպեն մրցույթում զբաղեցրել է երրորդ տեղը: anmmedia.am-ի հաղորդմամբ, մրցույթն այս տարի անցկացվել է նոյեմբերի 8-16-ը` Փարիզում, որին ամբողջ աշխարհից մասնակցել է 37 դաշնակահար, այդ թվում Ֆրանսիան ներկայացնող Ժան-Պոլ Գասպարյանը: Առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրել են ճապոնացի դաշնակահարներ Կենջի Միուրան և Կեիգո Մուկավան: Մրցույթին ժյուրիի կազմը գլխավորում էր աշխարհահռչակ դաշնակահարուհի Մարթա Արգերիխը:
Լոնգ-Տիբո-Կրեսպեն միջազգային մրցույթն անցկացվում է 1943 թվականից: Այն հիմնադրել են դաշնակահար Մարգարիտ Լոնգը և ջութակահար Ժակ Տիբոն: Մինչև 2011 թվականը մրցույթը կրում էր այդ երկու երաժիշտների անունները: 2011 թվականին հայտնի սոպրանո Ռեժին Կրեսպենի (1927–2007 թթ.) պատվին ավելացել է նաև երգեցողության անվանակարգը և մրցույթը վերանվանվել է «Լոնգ-Տիբո-Կրեսպեն»: Մրցույթի հաղթողների թվում է նաև ջութակահար Ժան Տեր-Մերկերյանը (1961 թ.):
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան