«Ղարաբաղ Տելեկոմ». Ընկերությունը դուրս է որևէ քաղաքական պրոցեսից
«Ղարաբաղ Տելեկոմի» պարզաբանում է տարածել նոյեմբերի 11-ին forrights.am կայքի՝ Արցախի բջջային կապի և ռոումինգի սակագներին: Ցավոք, հեղինակը հիմնվել է ինչ-որ անանուն աղբյուրների վրա և թույլ տվել կոպտագույն սխալներ: Նշենք դրանցից մի քանիսը:
1. «Հայաստանից Արցախ ռոումինգ կապով ենք զանգում»:
• Հայտնի է, որ ՀՀ օպերատորների փաթեթներում դեպի Արցախ զանգի համար սահմանվում են տեղական այլ օպերատորի ցանց զանգելու սակագներ:
2. «… ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, որը ղեկավարում է նաև «Ղարաբաղ Տելեկոմը…»:
• «Ղարաբաղ Տելեկոմի» գլխավոր տնօրենն է Կարեկին Օդաբաշյանը, իսկ Ռալֆ Յիրիկյանն Ընկերության հետ որևէ առնչություն չունի:
3. «2002 թվականին Անուշավան Դանիելյանը, որը բաժնետերերի թվում էր, և Արկադի Ղուկասյանը, որն այսօր էլ «Ղարաբաղ Տելեկոմի» բաժնետերերից է…»:
• Հիմնադրման օրվանից «Ղարաբաղ Տելեկոմն» ունի 1 բաժնետեր՝ լիբանանցի գործարար Պիեռ Ֆատուշը ։
4. «Արցախում գործում է երկու ընկերություն՝ KT-ն, «Karabakh telekom»-ը և «Ղ Տելեկոմը», որը նույն «ՎիվաՍելն» է»:
• Արցախի Հանրապետությունում գործում է կապի 1 օպերատոր՝ «Ղարաբաղ Տելեկոմը»:
5. Հոդվածում բերված են զինվորների հարազատների անանուն խոսքեր՝ կապի գների մասին:
• Ցանկություն ունենալու դեպքում հոդվածագիրը կարող էր ծանոթանալ զինծառայողների համար գործող «Հզոր Բանակ» փաթեթին , որտեղ ՀՀ և Արցախ զանգերի համար սահմանված է մոտ 11դր/ր հատուկ սակագին:
6. «Նոյեմբերի 8-ին Արցախի արտգործնախարար Մասին Մայիլյանը «ֆեյսբուք» ցանցի իր էջին գրել է, որ 2020 թվականին Արցախ մուտք կգործի 2-րդ օպերատորը, և Արցախի ու Հայաստանի միջև ռոմինգը կվերանա»:
«Ղարաբաղ Տելեկոմը» դուրս է որևէ քաղաքական պրոցեսից:
««Ղարաբաղ Տելեկոմը» համոզված է, որ նշված հրապարակումը կրում է ակնհայտ ուղղորդված, պատվիրված բնույթ և գնահատում է անհամատեղելի՝ պրոֆեսիոնալ լրագրության նորմերի հետ»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։