ՄԻՊ-ը՝ Նուբարաշենի հոգեբուժարանում հացադուլ հայտարարելու դեպքի մասին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից հեռախոսազանգեր է ստացել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում (Նուբարաշենի հոգեբուժարան) հացադուլ հայտարարած անձանցից:
Ըստ ահազանգերի՝ հացադուլ հայտարարելու պատճառը եղել է իրենց ազգականների բերած պատրաստի սննդի մուտքը հոգեբուժարան արգելելը:
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ ահազանգերի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության մասնագետները մշտական կապի մեջ են եղել հոգեբուժարանի տնօրենի և փոխտնօրենի հետ, ինչպես նաև հետադարձ կապ են հաստատել հացադուլ հայտարարած անձանց հետ:
Հոգեբուժարանի տնօրինության պարզաբանման համաձայն՝ հանձնուքների արգելման նպատակը վերջերս Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցում տարածված աղիքային վարակի կանխարգելումն է: Այն կրում է ժամանակավոր բնույթ և վերաբերում է բացառապես տնային պայմաններում եփված սննդին (բանջարեղեն, միրգ, հաց, քացրավենիք և այլ հում սննդի հանձնումն արգելված չէ):
Հացադուլ հայատարած անձինք Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցների ընթացքում տեղեկացրել են, որ իրենց տրամադրվել են բավարար պարզաբանումներ հանձնուքների ժամանակավոր սահմանափակման հարցի վերաբերյալ, և իրենք դադարեցրել են հացադուլը:
«Հոգեբուժարանում գտնվող անձանց հոգեկան առողջության և նրանց իրավունքների պաշտպանության հարցերը շարունակվում են մնալ Պաշտպանի ուշադրության կենտրոնում»,-նշում են ՄԻՊ-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան