Պարոն Պետրոսյանի առաջարկած նախագծում, այո, սատանան մանրունքներում է. Բագրատյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն իր գործընկերների հեղինակած նախագիծը՝ Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին, կարևոր քայլ է համարում։
Նշենք, որ նախագծի հեղինակներն են պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը, Արման Աբովյանը, Քաջիկ Գևորգյանը, Դավիթ Մանուկյանը, Արայիկ Արաբաբյանը։
«Ժողովուրդը մի այսպիսի խոսք ունի՝ «սատանան մանրունքներում է», և պարոն Պետրոսյանի առաջարկած նախագծում, այո, սատանան մանրունքներում է։ Մենք հաճախ կարևորագույն լուծումների ժամանակ չենք նկատում մի փոքր ճշգրտումը կարող է իրերի ընթացքը փոխել։ Այո, սա կարևոր նախագիծ է, պարզ է, որ 100 տոկոսով որևէ օրենք չի կարող պաշտպանել աշխատակցին կամ գործատուին, բայց սա քայլ է, որը պաշտպանում է առնվազն աշխատակցի լավագույն շահն այն իմաստով, որ մենք ներկա ենք լինում բազմաթիվ վեճերի, երբ որ հանիրավի աշխատանքից ազատում են առանց որևէ բացատրության»,- ասաց Բագրատյանը։
Նրա խոսքով, սյս դեպքում, բացատրությունը հստակ պահանջ է և գրավոր չպահանջելու դեպքում պատասխանատվության կենթարկվի գործատուն, այսինքն դատարանը կարող է չհիմնավորված համարել ազատումը, այլևս այս օրենքից հետո։
«Կարևոր գործիքակազմ է, կարծում եմ այս ճանապարհով, քայլ-քայլ մենք համապարփակ օրենք կստանանք, որն արհմիությունների բացակայության պայմաններում կապահովի աշխատողների որոշակի անկախությունը գործատուից»,- հավելեց պատգամավորը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան