Վրաստանի խորհրդարանը վերսկսել է աշխատանքը
Վրաստանի խորհրդարանը վերսկսել է աշխատանքը. ոստիկանությունը ցրել է ցուցարարներին, որոնք շրջափակել էին օրենսդիր մարմնի շենքը: Ցուցարարներին ցրելու համար ՆԳՆ հատուկ ջոկատայիններն օգտագործել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ: Հաղորդվում է, որ վիրավորվել է մի քանի մարդ: 18 ցուցարար ձերբակալվել է: Այս մասին գրում euronews-ը։
Ակցիայի մասնակիցները պահանջում էին արտահերթ ընտրությունների անցկացում համամասնական ընտրակարգով: Այս բարեփոխումը հայտարարվել է մի քանի ամիս առաջ «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի կողմից: Բայց վճռական քվեարկության պահին իշխող կուսակցության շատ պատգամավորներ հրաժարվեցին աջակցել օրինագծին, ինչը դժգոհության մեծ ալիք էր առաջացրել: Ընդդիմության կուսակցությունները կոչ արեցին մարդկանց դուրս գալ փողոց:
«Ցավալի է, որ ընդդիմության մի մասը և նրա ներկայացուցիչները ևս մեկ անգամ մոլորության մեջ գցեցին իրենց կողմնակիցներին և խաղաղ բողոքի ցույցը դուրս եկավ օրենքի սահմաններից», - ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն:
Խորհրդարանի նախկին խոսնակ, «Միացյալ Վրաստան - ժողովրդավարական շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն մեղադրել է Իվանիշվիլիին՝ հավաքը ցրելու մեջ: Նա կարծում է, որ սա Իվանիշվիլիի քաղաքական ինքնասպանությունն էր:
Հարակից հրապարակումներ`
- «Վրացական երազանքը» հրաժարվում է քննարկել ցուցարարների պահանջը
- Վրաստանում քաղաքական ճգնաժամ է՝ խոստացված սահմանադրական փոփոխությունների տապալման պատճառով