Sotheby's-ը վաճառքի կհանի «Ջոկոնդայի» ճշգրիտ կրկնօրինակը
Իտալացի հայտնի նկարիչ Լեոնարդո Դա Վինչիի ստեղծած «Ջոկոնդա» կտավի ճշգրիտ կրկնօրինակը վաղը կներկայացվի Sotheby's աճուրդում բելգիացի Վիմ Դելվուայի կողմից: Եվրանյուզի հաղորդմամբ, նախնական գինն է 70-90 հազար եվրո է: Դելվուան այն ձեռք է բերել 2010 թվականին 35 հազար եվրոյով: Այս «Մոնա Լիզան» 150 կրկնօրինակներից մեկն է, որն արվել է 16-19-րդ դարերին: Կրկնօրինակը 4 սանտիմետրով բարձր է Դա Վինչիի գլուխգործոցից (77×53 սմ):
«Կրկնօրինակել են բոլորն առանց բացառությամբ՝ Տիցիանը, Ռաֆայելը, Ռեմբրանդտը, քանի որ այն հնարավորություն էր տալիս ուշադիր դիտել վարեպտների աշխատանքները, ներսից հասկանալ, թե ինչպես են ստեղծագործել նախկինները: Իմ կարծիքով, ամենաշատը կրկնօրինակել են «Մոնա Լիզան», քանի որ արդեն այդ ժամանակ այն հայտնի կերպար էր»,- ասել է Sotheby's-ի հին վարպետների բաժնի ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան