Երվանդ Վարոսյան.Դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտման փաստը
Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի), այսօր հրապարակեց Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշման դեմ Բաբայանի փաստաբանների ներկայացրած բողոքի քննարկման արդյունքում կայացված որոշումը։
Արսեն Բաբայանի փաստաբան Երվանդ Վարոսյանը տեղեկացրել է, որ ինչպես պարզ է դարձել որոշման հրապարակումից, դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտման փաստը, հիմնավոր համարելով պաշտպանության կողմի ներկայացված գրեթե բոլոր փաստարկները սկսած հիմնավոր կասկածի բացակայությունից, ձերբակալման իրավաչափության հարցի քննարկման ժամկետների խախտումից, քրեական հետապնդումը բացառող հանգամանքներից մինչև կալանավորման համար օրենքով սահմանված հիմքերի բացակայություն։
Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արսեն Բաբայանի նկատմամբ արդեն իսկ կիրառված է անազատության հետ չկապված այլ խափանման միջոց ու նա ազատության մեջ է, դատարանը ֆորմալ առումով որոշել է մերժել ներկայացված բողոքը։
«Որոշման տեքստը ստանալուց ու դրան ծանոթանալուց հետո կորոշենք` արդյոք այն մեզ բավարարում է ողջ ծավալով, թե ոչ»,-նշել է Վարոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Երվանդ Վարոսյան. Իրավաբանությունն այս աստիճանի երբեք չի իջեցվել, ինչպես Արսեն Բաբայանի գործով է արվել
- Արսեն Բաբայան. Հրայր Թովմասյանից ազատվելու ճանապարհին իշխանությունը կանգ չի առնում ոչնչի առաջ
- Արսեն Բաբայան. Իմ նկատմամբ կատարված գործողությունները ոչ իրավաչափ են ու ոչ իրավական, հետևաբար քաղաքական են
- Արսեն Բաբայան. 22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել
- Արսեն Բաբայանն ազատ արձակվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան