Հասարակություն 11:15 20/11/2019 Հայաստան

Կասպերսկի. Փորձագետները զգուշացնում են մեծ «ախորժակով» հասարակ մոբայլ ծրագրերի օգտագործման վնասի մասին

Տեղեկատվական անվտանգության հետազոտողները Google Play-ում հայտնաբերել են պարզագույն գործառույթներով մի շարք հաշվիչներ, QR-ծածկագրերի սքաներներ, լուսանկարների մշակման և այլ ծրագրեր, որոնք մշակողներն առաջարկել են ակնհայտ բարձրացված՝ ամսեկան մինչև 200 € գնով բաժանորդագրությամբ։ Ինչպես նշում են «Կասպերսկի» ընկերության փորձագետները, ընդհանուր առմամբ, այդ, այսպես կոչված,  fleeceware հավելվածները (անգլերեն fleece՝ կողոպտել), ներբեռնել են տասնյակ միլիոնավոր օգտատերեր, այդ թվում՝ Հայաստանից։

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն ից նշում են, որ օգտատերերին խոստացել են երեք օր փորձարկելու ժամանակ։ Համոզվելով, որ որևէ յուրահատուկ բան բաժանորդագրությունը չի տալիս՝ շատերը դրանք հեռացրել են։ Սակայն, չնայած դրան, օգտատերերի հաշիվներից  փող են դուրս գրել կանոնավոր կերպով։ Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ զոհերը հավելվածներին տրամադրել են վճարային տվյալնեը հավելվածների առաջին գործարկման ժամանակ, այլապես դրանք հրաժարվել են աշխատել։ Արդյունքում՝ «ագահ» ծրագրերն ստեղծողները հնարավորություն են ստացել միջոցներ դուրս գրել առանց օգտատիրոջ համաձայնության։ Սակայն սարքից հավելվածի հեռացումը չի նշանակում հրաժարում բաժանորդագրությունից։ Դա տրամաբանական է, քանի որ այդպես օգտատերը չի կորցնում նվագացանկերը (playlist) հոսքային հեռարձակման (streaming) ծրագրում, եթե սխալմամբ հեռացնի այն, սարքը բերի գործարանային կարգավորումների կամ որոշի հավելվածն օգտագործել նոր  հեռախոսում։ Սակայն շատերն այդ նրբության մասին պարզապես չգիտեն։ Եվ նույնիսկ նրանք, ովքեր գիտեն բաժանորդագրությունները չեղարկելու անհրաժեշտության մասին, երբեմն մոռանում են դա անել, ինչը և օգտագործում են  fleeceware ստեղծողները։

Ըստ էության, նման հավելվածները համապատասխանում են Google Play խանութի պահանջներին։ Դրանք կատարում են հայտարարված գործառույթները, ավելորդ թույլտվություններ չեն պահանջում, վնասաբեր կոդ չեն պարունակում։ Ինչ վերաբերում է բաժանորդագրության գնին, ապա այն սահմանափակող մանրամասն կանոններ Google Play-ում այս պահին չկան։ Օգատատերերն իրենք են պատասխանատվություն կրում, եթե չեն պարզում, թե ինչպես են աշխատում վճարովի բաժանորդագրությունները։

Fleeceware-ի մշակողները ուշադրությունից բաց չեն թողել նաև iOS-ը։ Օրինակ՝ 2017-ին App Store-ից հեռացրել են Mobile Protection: Clean & Security VPN հավելվածը։ Այն ներբեռնել է 50 հազար օգտատեր, և առնվազն 200 մարդ որոշել է փորձարկել VPN-ը բաժանորդագրությամբ՝ ընդունելով անվճար երեք օր գործածելու խայծը։ Նրանցից յուրաքանչյուրի վրա հետաքրքրասիրությունը նստել է ամսական $400։  Ծրագրի մյուս գործառույթները հասանելի էին առանց բաժանորդագրության, սակայն դրանք առանձնակի իմաստ չունեին։ Օրինակ, հավելվածը մաքրում էր հեռախոսը, բայց ոչ թե ժամանակավոր ֆայլերից (նիշք) և չօգտագործվող ծրագրերից, այլ... կրկնվող կոնտակտներից։

Եվս մեկ օրինակ է iOS-ի համար QR-ծածկագրերի սքաները։ Գործարկման ժամանակ հավելվածը պահանջում էր նշել վճարային տեղեկատվությունն անվճար փորձնական շրջանով բաժանորդագրվելու համար, իսկ երեք օր հետո սկսում էր շաբաթական $3,99 դուրս գրել։

Մի քանի միջադեպերից հետո Apple-ում սկսեցին ավելի խիստ վերաբերվել հավելվածներին, որոնք ոչ բավարար պարզ էին նկարագրում բաժանորդագրության պայմանները։ Իսկ iOS 13-ում հայտնվեցին ակտիվ բաժանորդագրությամբ ծրագրերի հեռացման փորձերին առնչվող զգուշացումներ։

Fleeceware-հավելվածներ մշակողների հնարքից չտուժելու համար փորձագետները մոբայլ սարքերի  օգտատերերին խորհուրդ են տալիս չներբեռնել հավելվածներ, որոնք առաջարկում են պարզագույն գործառույթներ շատ թանկ գնով կամ բաժանորդագրությամբ։ Մինչ ծրագիրը տեղադրելն անհրաժեշտ է որոնել դրա և այն մշակողի վերաբերյալ արձագանքներ։ Մեծ հավանականությամբ համացանցում կարելի է գտնել տեղեկատվություն խաբեության մասին։

Եթե օգտատերն անվճար փորձնական շրջան է բաժանորդագրվել և չի նախատեսում հավելվածի համար վճարել հետագայում, հարկ է, որ նա անպայման չեղարկի բաժանորդագրությունը։ Դա կարելի է անել Google Play-ի օգտահաշվի բաժանորդագրությունների կառավարման բաժնում՝  Android-ի օգտագործման դեպքում, կամ iTunes-ում՝ iPhone կամ iPad օգտագործելու դեպքում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

08:15
Տիչինայի փողոցում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes-Benz»-ը, կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի...
Աղբյուր` Panorama.am
23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}